Մանկությանս երազանքի հետքերով..

Ողջույն, ես Ալլան եմ` ծնողներիս միակ երեխան, այլ կերպ ասած` նրանց միակ հույսն ու ապավենը: Մանկուց երազել եմ
մանկավարժ դառնալու մասին, քանի որ պաշտում եմ երեխաներին: Ուսանողական տարիներից սկսած դրսևորել եմ ակտիվություն` ղեկավարել եմ «Անահիտ» գրական խմբակը, կազմակեպել գրական բազում միջոցառումներ, հանդիսացել «Անի» պատի թերթի խմբագիրը, եղել ԵՊՀ և բանասիրական ֆակուլտետի ուսխորհուրդների անդամ, գերազանց առաջադիմությամբ սովորելու արդյունքում արժանացել եմ անվանական կրթաթոշակի:

Մանկավարժական աշխատանքի փորձ ունեմ, և ինչպես նշում են իմ սաները, ես էությամբ անմնացորդ նվիրվող եմ: Կարծում եմ` մանկավարժ լինելը ոչ միայն կոչում է, այլև` առաքելություն: Իմ աշխատանքային գործունեության շարունակությունը պատկերացնում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, քանի որ այստեղ գերիշխում են մարդկային ջերմ փոխհարաբերություններն ու փոխադարձ հարգանքը: Կարծում եմ, որ աշխարհը կփրկի ոչ թե գեղեցկությունը, այլ բարությունը: Ուրեմն մենք պիտի աշխարհը փրկենք մեր հոգիների ջերմությամբ…

Տես` CV

Leave a comment